top of page
taha-i8qObnoE93E-unsplash.jpg

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի գիտահետազոտական (R&D) լաբորատորիա

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների համատեղ նախագիծ է, որը հիմնադրվել է 2009 թվականի հունիսին ստորագրված հուշագրի շրջանակում։ Նախագծի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել ՏՀՏ մասնագիտական կրթության և գիտական հետազոտությունների համար հատուկ միջավայր, որը կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ մասնագետների ձևավորմանը։

Կրթական գործունեությանը զուգահեռ, Կենտրոնը նաև իրականացնում է բարձր մակարդակի գիտահետազոտական (R&D) աշխատանքներ ժամանակակից լաբորատորիայում, որը ապահովված է անհրաժեշտ ծրագրային գործիքներով, ներառյալ PARAM սուպերհամակարգիչը, բարձր արտադրողականության հաշվարկների (HPC) կիրառական ծրագրերը, համապատասխան ծրագրային ապահովումը, ուսումնական նյութերն ու տեղեկատու գրքերը (մեր կենտրոնը ունի շուրջ 6000 ՏՏ գրքերից բաղկացած գրադարան)՝ ապահովելով այն ամենը, ինչ անհրաժեշտ է արդյունավետ հետազոտությունների և ոլորտի պահանջներին համապատասխան աշխատանքների համար։

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (գործելով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի շրջանակում), բացի ուսումնական գործունեությունից, իրականացնում է նաև բարձրակարգ գիտահետազոտական աշխատանքներ ժամանակակից լաբորատորիայում՝ տրամադրելով անհրաժեշտ ծրագրային գործիքներ, ներառյալ PARAM սուպերհամակարգիչը, համապատասխան ծրագրային ապահովումը, ուսումնական նյութերը և տեղեկատու գրքերը։

Լաբորատորիայում հնարավոր հետազոտական աշխատանքներն ընդգրկում են հետևյալ ոլորտները՝ կենսաինֆորմատիկա, վերջավոր տարրերի վերլուծություն (Finite Element Analysis), սեյսմոլոգիա, նյութագիտություն, կլիմատոլոգիա, հաշվարկային քիմիա և հաշվարկային հիդրադինամիկա (Computational Fluid Dynamics)։

bottom of page