🤖 Ինչպես է արհեստական բանականությունը օգնում բիզնեսին զարգանալ
- Elina Harutyunyan
- Jul 24
- 1 min read

AITC/EIF թիմի ուղիղ եթերը Սպուտնիկ Արմենիայում
Այս օրերին, երբ արհեստական բանականությունը (AI) ավելի ու ավելի է թափ առնում, կարևոր է ոչ միայն հետևել տեխնոլոգիական զարգացումներին, այլև հասկանալ՝ ինչպես այն կարող է կիրառվել գործնականում՝ հատկապես բիզնեսի ոլորտում։
Այս թեմայի շուրջ հետաքրքիր զրույց տեղի ունեցավ Սպուտնիկ Արմենիա մեդիա հարթակում, որտեղ հյուրընկալվել էին AITC/EIF կենտրոնի դասընթացավար, AI մասնագետ և մարքեթոլոգ՝ Լենա Սողոյանը, և AITC/EIF-ի դասընթացների համակարգող՝ Սիրանուշ Միսակյանը։ Զրույցը վարում էր Արման Չախոյանը, ում խորքային հարցադրումները թույլ տվեցին շոշափել ոչ միայն տեխնոլոգիական, այլև գործնական և մարդկային կողմերը։
📌 Զրույցի առանցքում մի պարզ, բայց կարևոր հարց էր՝
ինչպե՞ս է արհեստական բանականությունը դառնում գործիք՝ սկսնակներից մինչև փորձառու գործարարների համար։
Լենա Սողոյանը կիսվեց իր անձնական փորձով և օրինակներով՝ պատմելով, թե ինչպես է AI-ը օգնում իր պրոյեկտներին՝
🔹 ավտոմատացնել բովանդակության ստեղծման գործընթացը,
🔹 մշակել և արագ փորձարկել մարքեթինգային գաղափարներ,
🔹ձևավորել նոր մոտեցումներ հաճախորդների հետ աշխատելու գործում։
Սիրանուշ Միսակյանը ներկայացրեց AITC/EIF կենտրոնում մեկնարկող «Ստեղծի՛ր քո բիզնեսը AI-ի միջոցով» դասընթացը, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ունեն բիզնես գաղափար, բայց դեռ բավարար գիտելիքներ չունեն այն կյանքի կոչելու համար։
🎯 Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորում են՝
🔹 ճիշտ օգտագործել AI գործիքներ,
🔹 վերլուծել իրենց բիզնես գաղափարներն ու մշակել ռազմավարություն,
🔹 գտնել ճիշտ թիրախային լսարան և միջոցներ՝ ինչպես հաղորդակցվել նրանց հետ:
💬 Հիմնական ուղերձը պարզ է՝
AI-ը չի եկել քեզ փոխարինելու։ Այն այստեղ է՝ օգնելու քեզ ավելի արագ, ավելի խելացի ու ավելի կրեատիվ աշխատել։
Եվ հենց դա է AITC/EIF-ի նպատակը՝
💡 տալ գիտելիք ու գործնական հմտություններ, որոնք թույլ կտան տեխնոլոգիան ծառայեցնելու քո բիզնես նպատակներին։
📺 Զրույցը կարող եք դիտել ամբողջությամբ այստեղ՝






