Դասընթացը նախատեսված է հաշվապահության ոլորտում համակարգված և գործնականգիտելիքներ ձեռք բերելու համար՝ հիմնված ՀՀ գործող օրենսդրության և հարկային համակարգիվրա։
Մասնակիցները կծանոթանան կազմակերպությունների իրավական տեսակներին, հաշվապահական առանձնահատկություններին, հարկման համակարգերին, աշխատողներիգրանցման և աշխատավարձի հաշվարկման գործընթացներին։Ծրագիրը ներառում է ՀՀ Հարկային և Աշխատանքային օրենսգրքերի հիմնական և կիրառականհոդվածների մանրամասն ուսումնասիրություն, տարբեր հարկատեսակների հաշվարկ,փաստաթղթավորում և հաշվետվությունների կազմում՝ պետական էլեկտրոնային հարթակներիկիրառմամբ (file-online.taxservice.am, invoicing և այլն)։
Դասընթացի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում իրականկազմակերպությունների օրինակներով գործնական աշխատանքին՝ անգամ հենց ձեր գործող կազմակերպության օրինակի վրա, հաշվետվությունների լրացման, հարկային ռիսկերի և հարկայինուսումնասիրությունների վերլուծության միջոցով։
Դասընթացը հնարավորություն է տալիս ձևավորել հաշվապահական մտածողություն և ինքնուրույնաշխատելու հմտություններ։
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
1. Կազմակերպության իրավական տեսակը և հաշվապահական առանձնահատկությունները (ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ)
2. Կազմակերպության գրանցում և առաջին հաշվապահական քայլերը
3. Հարկման համակարգեր և հարկային պլանավորում
4. Աշխատողի գրանցում, անհրաժեշտ ինֆորմացիա, օրենսդրական պահանջները
5. ՀՀ Աշխատանքային Օրենսգիրք,
6. Աշխատաժամանակի տեղեկագիր և աշխատավարձի հաշվարկ
7. Եկամտային հարկ
8. ՀՀ Հարկային օրենսգրքի կարևոր հոդվածները
9. Միկրոձեռնարկատիրություն
10. Շրջանառության հարկ
11. Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)
12. Շահութահարկ
13. Ոչ Ռեզիդենտի շահութահարկ
14. Ակցիզային հարկ
15. Հարկային ուսումնասիրություններ և իրավախախտումներ
16. Փաստաթղթավորում և հաշվետվությունների ներկայացում
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ
· Վարել կազմակերպության հաշվապահական հաշվառումը
· Կազմել և ներկայացնել հարկային հաշվետվություններ
· Գրանցել աշխատակիցներ և հաշվարկել աշխատավարձ
· Աշխատել ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության շրջանակում
· Օգտագործել պետական էլեկտրոնային հարթակները
· Ինքնուրույն իրականացնել հիմնական հաշվապահական գործընթացներ
ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
- Հաշվապահություն սովորել ցանկացողներ՝ առանց նախնական փորձի
- Սկսնակ հաշվապահներ
- Բիզնեսի սեփականատերեր և տնօրեններ
- Ֆինանսական ոլորտում աշխատող մասնագետներ
- Նրանք, ովքեր ցանկանում են փոխել մասնագիտությունը
ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դասընթացի տևողություն՝ 3 ամիս / 48 ժամ / շաբաթական 2 անգամ
Դասընթացի արժեքը՝ 59․ 000 դրամ (ամսական)





















.jpeg)









