Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը մեկնարկում են` «Ֆինանսական Կառավարում և Վերլուծություն » թեմայով բիզնես-դասընթաց:
Դասընթացը կվարի Խաչատուր Ցոկոլակյանը, ով ունի ավելի քան 20 տարիների ուսուցման փորձ Ֆինանսաբանկային քոլեջում, Հայաստանի Ֆրանսիական Համալսարանում, Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնում և Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Նա նաև մշակել ու իրականացրել է ուսուցման նոր նախագծեր Հայաստանում և արտերկրում:
ՆԿԱՐԱԳԻՐ
Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել գիտելիքներ ֆինանսական կառավարման և ֆինանսական վերլուծության մասին, ինչպես նաև ծանոթացնել բիզնեսում որոշումների կայացման և խնդիրների լուծման մեջ տնտեսական սկզբունքների և հասկացությունների կիրառմանը: Այս քառօրյա բիզնես դասընթացը բաղկացած է երկու հիմնական բաժիններից`ֆինանսական կառավարում և վերլուծություններ: Դասընթացի յուրաքանչյուր օրը նախատեսվում է իրականացնել իրավիճակների ուսումնասիրություն տարբեր հաշվարկման մեթոդաբանության հիման վրա:
ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է՝
ֆինանսսական ոլորտի մասնագետների,
ֆինանսների գծով մենեջերների,
ընկերության ղեկավարների համար ։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿՆ Է`
տրամադրել գիտելիքներ ֆինանսական կառավարման և ֆինանսական վերլուծության մասին,
ծանոթացնել բիզնեսում որոշումների կայացման սկզբունքներին,
ներկայացնել բիզնեսում խնդիրների լուծման մեջ տնտեսական սկզբունքների և հասկացությունների կիրառման մեթոդները:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹԵՄԱՆԵՐ
Ֆինանսական կառավարում և վերլուծություն. Ներածություն
Հաշվապահություն` ֆինանսների դիմաց
Գնահատման սկզբունքների, ակտիվների գնահատման հիմունքները
Կապիտալ բյուջետավորումը, դրամական հոսքերը և կապիտալ բյուջետավորման մեթոդները
Աշխատանքային կապիտալի կառավարումը, կանխիկի կառավարումը
Զգայունության վերլուծությունը
Կապիտալի կառուցվածքի կառավարումը
Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն, կիրառվող գործակիցները
ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դասընթացի տևողությունը՝ 10 ժամ
Դասընթացի օրերը և ժամերը՝ 18:30-21:00
Դասընթացի արժեքը՝ 43 500 ՀՀԴ (ներառյալ՝ ԱԱՀ)
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայագրեր:





















.jpeg)









