top of page
Բիզնես-պրեզենտացիա

ԴԱՍԸՆԹԱՑ

Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են նոր դասընթաց` «Տպավորիչ և համոզիչ բիզնես-պրեզենտացիա» թեմայով: Դասընթացը վարելու է որակավորված բիզնես-թրեյներ Նանե Մաթևոսյանը, ով ունի թրեյնինգների վարման ավելի քան 10 տարվա փորձ: Վերապատրաստվել է համաշխարհային բանկի կողմից, ինչպես նաև որակավորում ստացել IBTA -ի կողմից:


ՆԿԱՐԱԳԻՐ

Ցանկացած բիզնես-պրեզենտացիայի նպատակն է՝ գրավել լսարանի ուշադրությունը, ձեռք բերել նոր գործընկերներ և հաճախորդներ,  լսարանից ստանալ ցանկալի արձագանք, գործողություներ և եզրակացություններ։

Գիտակցելով համոզիչ ելույթ ունենալու կարողության նշանակությունը գործարար կյանքում հաջողությունների հասնելու հարցում՝ բազմաթիվ ղեկավարներ, մասնագետներ, գործարարներ փնտրում են հնարավորություններ զարգացնելու գործարար հաղորդակցման սեփական կարողությունները։


Այս դասընթացը այդ հնարավորություններից մեկն է…

Դասընթացի նպատակն է`

  • Վերլուծել յուրաքանչյուր մասնակցի պրեզենտացիայի անհատական ոճը
  • Զարգացնել արդյունավետ պրեզենտացիայի պլանավորման և անցկացման հմտությունները
  • Զարգացնել լսարանի հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտությունները

Դասընթացի արդյունքում մասնակիցները`

  • կվերլուծեն մատուցման սեփական ոճը
  • կկարողանան պլանավորել առաջիկա պրեզենտացիաները
  • կկառուցեն  իրենց պրեզենտացիաները՝ ստացված գիտելիքների հիման վրա
  • կսովորեն կիրառել «գործիքներ»՝ նյութի առավել արդյունավետ մատուցման  նպատակով
  • ձեռք կբերեն ինքնավստահություն և ուշադրությունը պահելու տեխնիկաների հմտություն
  • կսովորեն  արդյունավետ հաղորդակցվել լսարանի հետ

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Դասընթացի հիմնական թեմաներն են`

1. Ինքնաներկայացման հմտություններ

  • Պրեզենտացիայի անցկացման օպտիմալ ոճի ընտրություն
  • Աշխատանք մասնակիցների իմիջի վրա (դեմքի արտահայտություն, ժեստեր, բանավոր խոսք և այլն)
  • Ելույթ ունեցողի մոտ դրական տրամադրվածության ձևավորում (ադեկվատ ինքնագնահատական, վստահություն )
  • Բանավոր խոսքի արագության, ձայնի բարձրության կառավարում

2.  Պրեզենտացիայի պլանավորում

  • Նպատակի և խնդիրների սահմանում
  • Բովանդակության, հիմնական գաղափարների մշակում
  • Տարածքի ուսումնասիրություն
  • Տևողության հաշվարկում և ժամանակահատվածի ընտրություն
  • Լսարանի վերլուծություն
  • Ելույթի կառուցվածքը, տրամաբանությունը, էմոցիոնալ ազդեցություն

3. Ինչպես հաղթահարել վախը ելույթից առաջ

  • Վախի առաջացման պատճառները
  • Ինչպես կառավարել վախը
  • Հուզմունքի չեզոքացման տեխնիկաներ
  • Ինքնակառավարման հմտությունների զարգացում

4. Հաղորդակցում լսարանի հետ

  • Հարցեր տալու արվեստը
  • Հարցերին պատասխանելու արվեստը
  • Աշխատանք առարկությունների հետ
  • Պարաֆրազ և ամփոփում

5. Պրեզենտացիայի ամփոփում

  • Հիմնական գաղափարների շեշտադրում
  • Կոնկրետ գործողություն կատարելու հրավեր

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դասընթացի ընթացքում ենթադրվում են ակտիվ աշխատանքի ձևեր, ինչպիսիք են՝

  • խմբային քննարկումներ
  • տեսագրությունների վերլուծություն
  • խմբային և անհատական առաջադրանքներ
  • ցուցադրական փորձարկումներ

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի տևողությունը՝ 7.5 ժամ /3 օր

Դասընթացի ժամերը՝ 18:30-21:00

Դասընթացի արժեքը՝ 21 000 ՀՀԴ (ԱԱՀ-ն ներառված է)

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայագրեր:

Բիզնես-պրեզենտացիա

21 000,00 ֏Price

    ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ 

    Հաշվի առնելով, որ  տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:
    Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810: 

    Մեր շրջանավարտներն աշխատում են

    Մեր դասախոսները

    image00008.jpeg

    Հայկ
    Աբելյան

    Դասընթացավար/
    JavaScript, Python

    Screenshot_26.png

    Արթուր
    Սիմոնյան

    Դասընթացավար/Ai PS, 3Ds MAX, Sketchup,
    After Effects

    11924200_125016937847547_3084580494427721265_n.jpg

    Սիրանուշ

    Թադևոսյան

    Դասընթացավար/Ինտերիեր դիզայն

    Art_1.png

    Արթուր
    Պետրոսյան

    Դասընթացավար/
    Linux OS

    Arshak Balayan.png

    Արշակ
    Բալյան

    Դասընթացավար/Որակի ապահովման հիմունքներ

    Anna.jpg

    Աննա
    Պետրոսյան

    Դասընթացավար/Որակի ապահովման հիմունքներ

    Karen.png

    Կարեն Պետրոսյան

    Դասընթացավար/Java

    Ashkhen Ghazaryan

    Աշխեն Ղազարյան

    Դասընթացավար/
    JavaScript

    122456520_229062775217367_6133185362161189575_n.jpg

    Անի
    Ասատրյան

    Դասընթացավար/
    Web for Teens

    Hasmik Ayvazyan.jpeg

    Հասմիկ
    Այվազյան

    Դասընթացավար/
    Coding for Kids

    Magi.jpg

    Մարգարիտ Բաբուրյան

    Դասընթացավար/Բիզնես պրոցեսներ և կառավարում

    robert.png

    Ռոբերտ
    Թադևոսյան

    Դասընթացավար/Ցանցային տեխնոլոգիաներ

    image00001 (6).jpeg

    Ռուբեն
    Մելքոնյան

    Դասընթացավար/Բազային համակարգչային գիտելիքներ

    Nane Matevossyan.jpg

    Նանե
    Մաթևոսյան

    Դասընթացավար/ 
    Ռազմավարական
    մարքեթինգ

    Hovhannes Mkrtumyan

    Հովհաննես Մկրտումյան 

    Դասընթացավար / Robotics for Teens

    1687514198916.jpg

    Հայկ
    Անդրեասյան

    Դասընթացավար/
    Graphic Design for Teens

    299012220_3112397689052490_474619026209837365_n.jpg

    Գայանե
    Սիմոնյան

    Դասընթացավար/
    Coding for Kids, 

    Robotics for Teens

    Elina Harutyunyan

    Էլինա Հարությունյան

    Դասընթացավար/
    Graphic Design

    Tirayr Karapetyan

    Տիրայր

    Կարապետյան

    Դասընթացավար/ Python-ը տվյալների վերլուծության համար

    Vardan Mnatsakanyan.jpg

    Վարդան Մնացականյան

    Դասընթացավար/ Python-ը տվյալների վերլուծության համար

    Yervand Galoyan.jpeg

    Երվանդ Գալոյան

    Դասընթացավար/DevOps

    Armen Melkonyan

    Արմեն Մելքոնյան

    Դասընթացավար/ Python-ը տվյալների վերլուծության համար

    Lena Soghoyan

    Լենա
    Սողոյան

    Դասընթացավար/ Արհեստական ​​բանականության մասնագետ

    Շնորհակալություն գրանցվելու համար:

    Սկսենք Սովորել Միասին

    bottom of page