ՆԿԱՐԱԳԻՐ
Դասընթացի նպատակն է սովորեցնել 3Ds MAX ծրագրի միջոցով եռաչափ գրաֆիկայի և անիմացիայի հիմնական սկզբունքները։ Այն նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկություն ունեցող անձանց համար։ Դասընթացը կանցկացվի 3 փուլով, ապահովելով ստեղծագործական աճ և անհատական մոտեցում։ Ավարտին մասնակիցները կստանան վկայականներ։
3Ds Max: Մոդելավորում (փուլ 1)
Կուսումնասիրվի տարբեր բարդության եռաչափ օբյեկտների ստեղծումը՝ շենքեր, ինտերիեր/էքստերիեր, մարդ, դեմք, մեքենա, կենդանի, կահույք և այլն։ Շեշտը կդրվի մոդելավորման հիմնական թեմաների վրա՝
Դիտման պատուհանների հետ աշխատանք
3ds Max ծրագրի արտաքին տեսք և ստրուկտուրա
Ֆայլերի հետ աշխատանք
Չափման միավորի կարգավորումներ և ինտերֆեյսի պարամետրեր
Երկրաչափական օբյեկտներ
Օբյեկտների ակտիվացում և հատկությունների ամրագրում
Օբյեկտների տրանսֆորմացիա, կլոնավորում
Օբյեկտների խմբավորում և նրանց միջև կապի ստեղծում
Մոդիֆիկատորներ
Երկչափ (2D) գծային օբյեկտներ
Poly, Mesh, Pach, NURB տեսակի օբյեկտներ
Կոմպոզիտային օբյեկտներ
Մոդելավորման մոդիֆիկատորներ
Դասընթացի տևողությունը՝ 28 ժամ / 14 դաս
Դասընթացի արժեքը՝ 115 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)
Մասնակիցներին որևէ նախնական գիտելիքներ հարկավոր չեն:
3DsMax: Մատերիալ և Ռենդեռ (փուլ 2)
Ուսումնասիրվում են Scanline և VRAY ռենդերները՝ բոլոր մատերիալներն ու դրանց բաղադրիչները։ Շեշտը դրվում է ֆոտոռեալիստիկ արդյունք ստանալու վրա։ Շեշտը կդրվի հետևյալ թեմաների վրա`
Մատերիալների հատկություններ
Material Editor պատուհանի ղեկավարման տարրեր
Ստանդարտ մատերիալներ
Քարտեր (Maps)
Մատերիալների տեսակներ
Քարտերի տեղադրման մոդիֆիկատորներ
Կամերաներ
Լուսային օբյեկտներ և լուսավորման հիմնական մեթոդներ
VRAY տեսակի ռենդեռ
Դասընթացի տևողությունը՝ 28 ժամ / 14 դաս
Դասընթացի արժեքը՝ 120 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)
Մասնակիցների նախնական գիտելիքներ` 3Ds Max-ի մոդելավորման գիտելիքներ։
3DsMax: Անիմացիա (փուլ 3)
3-րդ փուլում մասնակիցները կսովորեն շարժման սկզբունքները և օբյեկտների անիմացիա՝ մարդու, պերսոնաժի, գովազդային հոլովակի և այլ օրինակներով։ Շեշտը դրվում է օբյեկտների վերահսկվող և նպատակային շարժման վրա։ Կուսումնասիրվեն հետևյալ թեմաները՝
Անիմացիայի հիմունքներ
Առանցքային կադրեր
Գոտիների (tracks) վահանակ
Դիտում և բանալիների խմբագրում
Motion աշխատատարածք
Անիմացիայի պարամետրերը
Անիմացիա սահմանափակումների և ղեկավարիչների (controller) հիմքով
Animation Layers գործիքների վահանակ
Անիմացիայի հերթականությունների պահպանում
Անիմացիոն մոդիֆիկատորներ
Անիմացիա արտահայտությունների (script) միջոցով
Պարամետրերի անիմացիոն կապ
Անիմացիոն կորեր, անիմացիոն պերսոնաժ
Ուղիղ և հակառակ կինեմատիկա
Պերսոնաժի անիմացիա CAT գործիքների միջոցով
Պերսոնաժի մակերեսային ծածկույթ
Տարածական շեղումներ
Ֆիզիկական իրական շարժման նմանեցում MassFX-ի միջոցով
Դասընթացի տևողությունը՝ 28 ժամ / 14 դաս
Դասընթացի արժեքը՝ 125 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)
Մասնակիցների նախնական գիտելիքներ` 3Ds Max-ի մատերիալ և ռենդեռի գիտելիքներ։
top of page
115 000,00AMDPrice
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:
Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810:
Մեր շրջանավարտներն աշխատում են














Մեր դասախոսները
Սկսենք Սովորել Միասին
bottom of page