AITC/EIF կենտրոնը մեկնարկում է Որակի ապահովման հիմունքներ դասընթաց Արցախից տեղահանված անձանց համար
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը 2011 թվականից սկսած իրականացնում է կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ երեխաների, դեռահասների և մեծահասակների համար:
Կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հնդկաստանի Կառավարության համատեղ ծրագիր, որն իրականացվում է “Ձեռնարկությունների Ինկուբատոր” հիմնադրամի (Հայաստան) կողմից:
AITC/EIF կենտրոնը, ի թիվս տարբեր կրթական նախաձեռնությունների, անցկացնում է «Որակի ապահովման հիմունքներ» դասընթացը 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածների համար «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ համատեղ:
Տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում արագ զարգացող արդյունաբերություն է, որի որակյալ մասնագետների պահանջարկը անընդհատ աճում է: Վերոնշյալ դասընթացը նախատեսված է տեղահանված մասնակիցներին աջակցելու, ՏՏ ոլորտում հիմնարար գիտելիքներ ձեռք բերելու, որոնց միջոցով մասնակիցները կարող են աշխատանք գտնել և կարիերա ստեղծել:
Կազմակերպիչները օգոստոսի 18-ին՝ նախքան դասընթացի մեկնարկը, կազմակերպեցին տեղեկատվական օր՝ հնարավորություն տալով դիմորդներին հարցեր տալ դասընթացի վերաբերյալ: Հանդիպումը վարում էր Որակի Ապահովման Մասնագետների Հայկական Միության (ArmSTQB) հիմնադիր Արշակ Բալյանը։ Դասընթացավարն է Մելինե Հովսեփյանը, ով տարիների փորձ ունի որակի ապահովման հիմունքների ոլորտում և պատրաստ է իր փորձն ու գիտելիքները կիսել մեր մասնակիցների հետ։
Նախքան առաջին դասը սկսելը, դասընթացի բոլոր մասնակիցները լրացրեցին որակի ապահովման հիմունքների վերաբերյալ նախնական գիտելիքների հարցաթերթիկ և նշեցին իրենց ակնկալիքները: Դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական հատվածներ, որպեսզի մասնակիցները ոչ միայն սովորեն, այլեւ հնարավորություն ունենան կիրառելու իրենց յուրացրած գիտելիքները։
«Որակի ապահովման հիմունքներ» դասընթացը ֆինանսավորվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի աջակցությամբ ընթացող «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագրի» շրջանակում:
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Հայաստանում:
ՁԻՀ-ը վերջին 20 տարիների ընթացքում իրականացրել է ինստիտուցիոնալ նախաձեռնությունների լայն շրջանակ՝ կենտրոնանալով հատկապես գիտնականների, ստարտափների և բարձր տեխնոլոգիական ընկերություններին աջակցելու վրա: Վերջին տարիներին հիմնադրամը ձեռնարկել է մի շարք նախաձեռնություններ, ներառյալ AITC-ի հիմնումը, որի նպատակն է տարբեր տարիքային, մասնագիտական և սոցիալական խմբերի ներկայացուցիչների կրթության որակի և հմտությունների բարելավումը: