“ԼINUX-ը` Ցանցային Սերվեր”
(Փուլ 3)
ՆԿԱՐԱԳԻՐ
Այս դասընթացը նախատեսված է այն անձանց, ովքեր արդեն ունեն Linux ՕՀ-ի փորձ և ցանկանում են գործարկել Linux ցանցային սերվեր՝ ցանցի մատուցվող ծառայությունների հետ: Դասընթացի ընթացքում կքննարկվեն Linux-ի շատ կարևոր ցանցային ծառայությունների իրականացումը:
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և գործնական հմտություններ: Հիմնական շեշտը կդրվի հետևյալ կետերի վրա.
- DNS ծառայության կառուցվածք և կարգավորումներ:
- Լինուքս միջավայրում DNS ծառայություն կազմակերպելը:
- Էլ. փոստի ծառայության կառուցվածք և կարգավորումներ:
- Լինուքս միջավայրում Էլ. փոստի ծառայություն (SMTP, POP, IMAP արձանագրությունները) կազմակերպելը:
- Լինուքս միջավայրում Վեբ սերվերի ծառայություն կազմակերպելը:
- Լինուքս միջավայրում Proxy ծառայություն կազմակերպելը:
- Լինուքսի ցանցային անվտանգության տեսական և գործնական գիտելիքներ:
- Լինուքս միջավայրում ցանցային հոսքերի կառավարում (iptables, NAT):
Դասընթացը նախատեսված է՝ այն անհատների համար, ովքեր ցանկանում են կազմակերպել ցանցային սերվեր Լինուքս (Linux) օպերացիոն համակարգի օգնությամբ:
Դասընթացի մեկնարկը՝ 2024
Դասընթացի տևողությունը՝ 30 ժամ / 15 դաս
Դասընթացի վճարը՝ 98 000 ՀՀԴ (2 ամսվա արժեքը)
ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ՝ Մասնակիցները պետք է ունենան Լինուքս օպերացիոն համակարգի որևէ տարբերակի հետ (օրինակ՝ CentOS, Fedora, Ubuntu, Debian և այլն) միջինից բարձր մակարդակի աշխատելու փորձ: TCP/IP ցանցային սկզբունքների իմացությունը նույնպես կենսական նշանակություն ունի: "Լինուքսի Հիմունքներ (Փուլ 1)” և "Լինուքսի կառավարման և ցանցային հիմունքներ (Լինուքս, Փուլ 2)” դասընթացներում ստացած գիտելիքները առավելություն կլինեն: