“LINUX-ի Կառավարում և Ցանցային Հիմունքներ”
(Փուլ 2)
ՆԿԱՐԱԳԻՐ
Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր արդեն ունեն որոշակի իրական պրակտիկ փորձ Linux-ի հետ և ցանկանում է խորացնել Linux համակարգի և ցանցային կառավարման գիտելիքները և փորձը: Դասսընթացի շրջանակներում կքննարկվեն Linux-ի կարևորագույն ասպեկտները: Ծրագրի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Linux-ի հիմնական հրամանները և դրանք տիրապետելու անհրաժեշտ հմտությունները, ինչպես նաև Linux-ի “հզոր” գործիքները: Դասընթացի ավարտից հետո այս մասնակցիները ձեռք կբերեն Linux համակարգի հիմնական կառավարման և ցանցային գիտելիքները: 2-րդ փուլի ավարտից հետո մասնկիցները անցնում են համապատասխան տեստավորում՝ հաջորդ փուլ փոխադրվելու համար:
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
Դասընթացի ժամանակ հիմնական շեշտը կդրվի հետևյալ կետերի վրա.
- Ցանցային ադմինիստրացիայի հիմունքներ
- Boot Process, Hard Drives, File System, Users and Groups, System Logs կառավարում
- Ընդլայնված BASH Shell Scripting
- Linux Network հիմունքներ՝ TCP/IP տեղադրումը Linux-ում, Linux Routing.
- Application Level Network Security Issues
- Remote Access – SSH, SCP, SFTP
Դասընթացի արդյունքում մասնակիցները՝
- Ձեռք կբերեն հիմնարար գիտելիքներ Լինուքս համակարգի և ցանցային կառավարման մասին:
- Տեսական գիտելիքներից բացի ձեռք կբերեն գործնական հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանան տիրապետել Լինուքս համակարգով աշխատող սերվերների կառավարման հիմունքներին:
- Ձեռք կբերեն հանրաճանաչ CentOS (Community ENTerprise Operating System) Լինուքս համակարգի և ցանցային առավարման փորձ:
Դասընթացի մեկնարկը՝ 2024
Դասընթացի տևողությունը՝ 30 ժամ / 15 դաս
Դասընթացի վճարը՝ 95 000 ՀՀԴ (2 ամսվա արժեքը)
ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ՝ Մասնակիցները պետք է ունենան Լինուքս օպերացիոն համակարգի որևէ տարբերակի հետ (օրինակ՝ CentOS, Fedora, Ubuntu, Debian և այլն) տարրական մակարդակի աշխատելու փորձ: TCP/IP ցանցային սկզբունքների իմացությունը նույնպես կենսական նշանակություն ունի: "Լինուքսի Հիմունքներ (Փուլ 1)" դասընթացում ստացած գիտելիքները առավելություն կլինեն: