ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ
AITC/EIF կենտրոնը հայտարարում է "Coding for Kids" Ամառային դպրոցի ծրագիրը` 8-11 տարեկան երեխաների համար, ովքեր հետաքրքրված են անիմացիաներով և համակարգչային խաղերով:
Ծրագրի ընթացքում երեխաները անհատական կամ զույգերով կուսումնասիրեն MIT Media Lab-ի «Scratch» միջավայրի հնարավորությունները, կստեղծեն իրենց սեփական նախագծերը՝ համակարգչային խաղեր և անիմացիաներ: Որպես վերջնարդյունք կներկայացնեն իրենց սեփական նախագծերը:
Երեխաները նաև հնարավորություն կունենան հանդիպել ՀՀ-ի առաջատար IT ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական փորձին և ստանալ իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները:
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
•Scratch
•Code.org
•CodeMonkey21րդ դարի արդիական հմտությունների զարգացում
•Ծանոթացում StartUp-ների հետ / Բիզնես միջավայր
•Մարքեթինգ և Ռազմավարություն
•TRIZ (խնդրի լուծման գյուտարար տեսություն)
•Նախագծերի ներկայացման հմտություններ
•Տեխնիկական անգլերեն
•Կիբեռ անվտանգություն և Սոցիալական ցանցերի գիտակից օգտագործում
•Ծանոթացում գիտության հետ (քիմիական հետաքրքրիր փորձեր)
Ժամանց
•Teambuilding
•Փորձի փոխանակման սեմինարներ
•Այց IT ընկերություն
ԱՐԴՅՈՒՆՔ
Դասընթացի վերջնարդյունքները կներկայացվեն Presentation-ի միջոցով: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են մասնակցել անիմացիաների և համակարգչային խաղերի վերջնական ներկայացմանը: Ներկայացման ավարտին երեխաները կստանան վկայականներ:
ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մեկնարկը՝ Հուլիսի 1, 2024
Օրերը և ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ ժ․՝ 12։00-14:30
Տևողություն՝ շաբաթական 5 աշխատանքային օր / օրական 2.5 ժամ (1 ամիս)
Արժեքը՝ 69 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)
top of page
69 000,00AMDPrice
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:
Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810:
Մեր ուսանողները աշխատում են
Մեր դասախոսները
Սկսենք Սովորել Միասին