Ուրախությամբ հայտնում ենք, որ բազմաթիվ ծնողների խնդրանքով վերամեկնարկվել է "C++ for Teens" դասընթացը 13-16 տարեկանների համար: Դասընթացն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել առաջին իսկ օրվանից և դրական արձագանքներ ստացել թե՛ մասնակիցներից, թե՛ նրանց ծնողներից։ Երեխաները մեծ ոգևորությամբ ներգրավվեցին ծրագրավորման աշխարհում, իսկ լսարանում տիրող էներգիան և խանդավառությունը իսկապես ոգեշնչող էին։
Դասընթացի առաջին օրը մասնակիցները ծանոթացան C++ ծրագրավորման լեզվի հիմունքներին և իմացան՝
ինչ է ծրագրավորումը,
ինչու է C++-ը համարվում ծրագրավորման աշխարհում ամենահզոր և լայն կիրառվող լեզուներից մեկը,
ինչպես ստեղծել "Hello, World!" ծրագիրը C++-ով:
Ուրախ էինք տեսնել, թե ինչպես էին աշակերտների աչքերը փայլում, երբ նրանք առաջին անգամ տեսան իրենց կոդի աշխատանքը:
Դասընթացն անցկացնում է Հայկ Աբելյանը, որը տարիների փորձ ունի ծրագրավորման ոլորտում և առանձնանում է իր մատչելի, արդյունավետ և հետաքրքիր դասավանդման մեթոդներով։ Հայկ Աբելյանն առանձնանում է իր յուրահատուկ մոտեցմամբ՝ կարողանալով ոչ միայն տրամադրել տեխնիկական գիտելիքներ, այլև ոգեշնչել աշակերտներին մտածել ստեղծագործաբար և օգտագործել այդ հմտությունները իրական ծրագրավորման խնդիրների լուծման համար։ Հայկը գերազանց մասնագետ է, ով կարողանում է յուրահատուկ մոտեցում ցուցաբերել դեռահասներին՝ ոգեշնչելով նրանց սովորել և կիրառել ծրագրավորման գործիքները։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն ծրագրավորման լեզվի տեսական հիմքերը, կզարգացնեն իրենց տրամաբանական մտածողությունը, ինչպես նաև կստեղծեն իրենց սեփական ծրագրերը՝ զարգացնելով նաև թիմային աշխատանքի և խնդիրների լուծման հմտությունները։
Շատ ուրախ ենք, որ երեխաները ցույց են տալիս մեծ հետաքրքրություն և պատրաստակամություն սովորելու՝ ցույց տալով իրենց պոտենցիալը որպես ապագա ծրագրավորողներ։
Հետևե՜ք մեր հետագա թարմացումներին՝ մասնակիցների առաջընթացի և նրանց ստեղծած հետաքրքիր նախագծերի մասին տեղեկանալու համար: