AITC/EIF կենտրոնն ամփոփեց այս տարվա Ամառային դպրոցը, որը մեկնարկվել էր հունիսի 20-ին։ Ամենամյա մեկամսյա դպրոցը նախատեսված է երեխաների (8-11 տարեկան) և դեռահասների
(12-16 տարեկան) համար՝ ուսուցանելով IT և գրաֆիկ դիզայնի դասեր։
Ներկայումս Ամառային դպրոցի ծրագիրը բաղկացած է երեք դասընթացներից՝ "Coding for Kids", "Web for Teens" և "Graphic Design for Teens"։ Դպրոցի նպատակը ոչ միայն հմտությունների զարգացումն է, այլև մասնակիցներին այս ոլորտներում մասնագիտական ուղի ընտրելու խթանումը։ Անհատական զարգացման հետ միասին, դպրոցում սովորող երեխաներն ու դեռահասները թիմային աշխատանք են կատարել և մասնակցել գիտական փորձերի։ IT ոլորտին ավելի լավ ծանոթանալու նպատակով այցելել են Sololearn ընկերություն։
Ամենափոքր մասնակիցները սովորել են օգտագործել Code.org, Code Money, Scratch և K-Turtle։ Դեռահասների խմբերից "Web for Teens"-ի մասնակիցները սովորել են HTML և CSS և ստեղծել կայքեր, իսկ "Graphic Design for Teens"-ի մասնակիցները սովորել են Adobe Photoshop և Adobe Illustrator ծրագրերը։
«Մենք միայն HTML և CSS չենք սովորել, նաև զարգացրել ենք մեր soft հմտությունները», - նշեց "Web for Teens"-ի մասնակից Միլենան, ավելացնելով՝ «Մենք աշխատել ենք նաև ստարտափ գաղափարների մշակման վրա»։ "Graphic Design for Teens"-ի մասնակից Վիկան պատմեց, որ իր դասերում ներառված են եղել նաև մարքեթինգի և բիզնես գաղափարների մշակման թեմաներ։ «Մենք ուսումնասիրել ենք կոմիքսներ և կատարել տրամաբանական առաջադրանքներ», - նշեց նա։ «Այս կուրսը ինձ շատ օգնեց մասնագիտական ընտրություն կատարելիս»։