top of page

Հայաստանը միացավ ամենախոշոր եվրոպական ծրագրավորման միջոցառմանը՝ "Learn to Code! It’s Fun!" նախաձեռնությամբ

Այս տարի առաջին անգամ Հայաստանը մասնակցեց ամենախոշոր եվրոպական ծրագրավորման միջոցառմանը՝ EU Code Week-ին "Learn to Code! It’s Fun!" նախաձեռնությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր AITC/EIF կենտրոնի կողմից GOOGLE-ի աջակցությամբ։ Միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 21-ին՝ AITC կենտրոնում։

Մոտ 200 դպրոցականներ (9-17 տարեկան) ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից մասնակցեցին միջոցառմանը։ Երկու ժամ տևած workshop-ի ընթացքում 9-13 տարեկան երեխաները ծանոթացան Scratch-ի հիմունքներին և փորձեցին ստեղծել պարզ անիմացիաներ, մինչդեռ 14-17 տարեկան դեռահասները ծանոթացան HTML-ին և գրեցին կոդեր։ Workshop-ից հետո անցկացվեց IT վիկտորինա, որի արդյունքում ամենաակտիվ մասնակիցները ստացան փոքրիկ հուշանվերներ։ Միջոցառման վերջում տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման արարողությունը։


EU Code Week-ը արմատական շարժում է, որը նշում է ծրագրավորման ստեղծագործական գործընթացը։ Գաղափարն այն է, որ ծրագրավորումը դառնա ավելի տեսանելի, ցուցադրելով երիտասարդներին, մեծահասակներին, թե ինչպես կարելի է կյանքի կոչել գաղափարները կոդավորման միջոցով, պարզեցնել այդ հմտությունները և միավորել մարդկանց՝ սովորելու։

Նախաձեռնությունը մեկնարկել է 2013 թվականին։ 2016 թվականին EU Code Week-ին մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ ավելի քան 50 երկրներից։ Հայաստանը առաջին անգամ մասնակցեց EU Code Week-ին՝ նպատակ ունենալով ներգրավել ավելի շատ մարդկանց համակարգչային գիտության ոլորտ, խթանել երիտասարդ սերնդի հետաքրքրությունը համակարգչային տեխնոլոգիաների նկատմամբ և բարձրացնել նրանց գիտելիքները։



3 views
bottom of page