AITC/ EIF կենտրոնում անցկացվող ինտերիեր դիզայնի դասընթացը ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցում է, այլև մասնակիցներին տրամադրում է հիանալի հնարավորություններ՝ կիրառելու իրենց ձեռք բերած հմտություններն իրական աշխարհում:
Մեր դասընթացի փորձառական մոտեցումը և ուսումնական մեթոդների բազմազանությունն օգնում են ուսանողներին ձևավորել դիզայնի հստակ և նորարարական պատկերացում, որը համատեղում է գեղեցկությունը և ֆունկցիոնալությունը։
Դասընթացի համապարփակ գիտելիքները՝ ինտերիերի պլանավորման, գույնի ընտրության, նյութերի ճիշտ համադրության և ֆունկցիոնալության վերաբերյալ, օգնում է մասնակիցներին դառնալ պրոֆեսիոնալ մասնագետ իրենց ընտրած մասնագիտության մեջ:
Իսկ հիմա եկենք ներկայացնենք այն հիմնական կարևոր կետերը մեր դասընթացից, որոնք առանձնացրել ենք ձեզ համար 1. Դասեր՝ լսարանից դուրս
Մեր ուսանողները չեն սահմանափակվում միայն լսարանային դասերով: Նոր դաս՝ նոր հնարավորություն նրանց համար. սա է մեր առաքելությունը: Դասընթացի շրջանակում ուսանողներն այցելում են վաճառասրահներ, որտեղ ցուցադրվում են ժամանակակից կահույքի, տեխնիկայի և դեկորացիաների նմուշներ, սա լավ հնարավորություն է՝ բաց չթողնելու ժամանակակից տենդենցները:
Բացի այդ, մասնակցում են նաև մասնագիտական ցուցահանդեսներին, էքսպոներին, լինում շինհրապարակներում, որտեղ ծանոթանում են նորագույն նյութերին ու տեխնոլոգիաներին՝ ստանալով հնարավորություն հենց տեղում տեսնել, թե ինչ է պետք ժամանակակից ինտերիեր դիզայներին: Կարևորում ենք, երբ ուսանողները կարողանում են տեսնել, զգալ և համադրություններ կատարել իրականում:
2. Պրակտիկ աշխատանքներ՝ փորձի ձեռքբերում
Դասընթացի ընթացքում մասնակիցները ներգրավվում են ոչ միայն տեսական աշխատանքներում, այլև աշխատում են իրական պրոյեկտների վրա՝ կատարելով նախագծման առաջադրանքներ, քննարկումներ իրականացնելով դիզայնի ամենաբարձր չափանիշների շուրջ դասընթացավար Սիրանուշ Թադևոսյանի աջակցությամբ: Սա այն է, ինչն օգնում է նրանց ոչ միայն սովորել դիզայնի հիմունքները, այլ նաև զարգացնել սեփական ոճն ու ինքնատիպ մտածողությունը։ Ինտերիեր դիզայնի նախագծեր ստեղծելուց բացի, մասնակիցները նաև մշակում են լավագույն և արդյունավետ լուծումներ՝ ինտերիեր դիզայնի ոլորտում առկա խնդիրների համար։
3. 3Ds Max-ը՝ կարևորագույն գործիք ինտերիեր դիզայների կյանքում
Ինտերիեր դիզայնի յուրաքանչյուր մասնագետի համար 3ds Max-ը անփոխարինելի գործիք է: Դա համարվում է այս մասնագիտության մեջ լավագույն ծրագրերից մեկը, որն ապահովում է բարձրակարգ ռենդերներ, 3D մոդելավորում, և դիզայնի նախագծման ճշգրիտ պատկերացում։ Մեր դասընթացի շրջանակում ուսանողները սովորում են օգտագործել այս հզոր ծրագիրը՝ նախագծելով ինտերիերային տարածքներ, որոնց մեջ կարելի է "կենդանացնել" ցանկացած գաղափար: 3Ds Max-ի միջոցով ուսանողները ստանում են պատկերացում, թե ինչպես կարող են իրենց նախագծերը իրականացնել ոչ միայն գեղարվեստական ձևով, այլ նաև ֆունկցիոնալ և պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Ծրագիրը թույլ է տալիս ստեղծել իրատեսական մոդելներ, որտեղ ամեն մանրուք ունի իր նշանակությունը՝ լույսի, ստվերների, գույների ու կոմպոզիցիայի հետ միասին։
AITC/EIF-ի ինտերիեր դիզայն դասընթացը պատրաստում է մասնագետների, ովքեր պատրաստ են լուծելու ամենաբարդ նախագծային խնդիրները և ներկայացնելու ստեղծագործ մոտեցումները: Այստեղ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունի ոչ միայն սովորելու նոր բաներ, այլև գտնելու իր սեփական ոճը՝ ստեղծելով յուրահատուկ, ֆունկցիոնալ, և գեղեցիկ նախագծեր։
Այստեղ՝ AITC/EIF-ում մենք ձգտում ենք ապահովել մեր ուսանողներին անհրաժեշտ բոլոր գործիքներով ու հնարավորություններով, որպեսզի նրանք դառնան ոլորտի մասնագետներ և կարողանան լիովին իրացնել իրենց ստեղծագործական ներուժը։